Մեր մասին

Ուրախ ենք հայտնել ձեզ նոր՝ <<Երջանիկ տուն>> նախակրթարան-մանկական կենտրոնի բացման մասին: Այն գտնվում է Երևան քաղաքի սրտում՝ Ալիխանյան 15/3 հասցեում: Կենտրոնի ղեկավարությունը չափազանց կարևորում է սաների կրթվածությունը և զարգացվածությունը: Այստեղ փոքրիկները ձեռք են բերում ինքնուրույնություն և ծնողների խնամքից դուրս մնալու նախնական փորձ:
Մենք ցանականում ենք, որպեսզի մեր սաները դառնան մեր փոքրիկ կոլեկտիվի անբաժանելի մասը:
Շատ կարևոր է, որպեսզի երեխաները փոքրուց կարողանան ճիշտ հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ, հարգեն միմյանց իրավունքները: Դաստիարակները աշխատում են երեխաների բարձր ինքնագնահատականի ձևավորման ուղղությամբ, աշխատանքներ տանում, որպեսզի նրանք լինեն բազմակողմանի զարգացած, բանիմաց և անկաշկանդ, ձեռք բերեն հասակակիցների հետ արդյունավետ շփվելու ունակությունները և այլն: Այս ամենը նրանց անհրաժեշտ կլինի հետագայում դրպրոցական կյանք մուտք գործելու համար:
Կենտրոն կարող են հաճախել 2-6 տարեկան մանուկներ: Յուրաքանչյուր խումբ ներառում է 8-10 երեխա, ինչը նպաստում է անհատական մոտեցմանը՝ երեխայի կրթական, դաստիարակչական և զարգացման կարիքների գնահատմամբ:

Ֆոտոալբոմ

ավելին>

Հասցե` Հ. Հ. Երեւան - 0019, Ալիխանյան 15/3
Հեռախոս` (+37410) 56 74 22, (+37491) 33 17 98
էլ. փոստ` info@happyhome.am